Ереван
28.04
20°C

Программа лектория «Тропы памяти» 25-26 июня

25-26 июня пройдёт лекторий МОСТа, посвящённый советскому наследию в Армении

Мы находимся в невероятной культурной ситуации: жители центра оказались вдруг на периферии бывшей империи, лицом к лицу с людьми, культурный диалог с которыми был бы невозможен ещё несколько месяцев назад. Волна эмиграции поменяла всё местами: те, кто никогда бы не мог себя представить в пограничном, зыбком статусе нерезидента, теперь стали мигрантами. Глядя в кривое зеркало, мы пытаемся понять, как повлияло наше общее прошлое на реальность, явленную нам сейчас. 

В небольшой серии лекций мы поговорим о следах пребывания Армении в составе империи – Советского союза, и о том, какими способами современные армяне осмысляют это наследие.

Лекторий проводится при поддержке CSN Lab и винодельни Voskeni Wines


25 июня

17.00 – беседа Гаянэ Шагоян и Михаила Немцева «Коллективная память в Армении»

Мемориальные практики в любой стране – это не только про прошлое, но, скорее, разговор о текущей групповой идентичности, о том, что из этого прошлого вошло в «избранное» коллективной памяти, и вокруг чего есть общественный консенсус, а какие исторические сюжеты остаются спорными, и право их публичной коммеморации все еще дискутируется. Поэтому серию лекций про советское наследие в Армении мы начинаем с разговора о том какие «наболевшие» события здесь сплачивают людей и почему, какие до/советские ритуалы были «этнизированы» и легли в основу национальных коммемораций, оформивших мемориальный ландшафт сегодняшней Армении. 

Про мемориальные практики Армении расскажет ведущий научный сотрудник Института археологии и этнографии НАН РА, культурный антрополог, Гаяне Шагоян (к.и.н.). Беседу проведет Михаил Немцев – российский поэт, философ, исследователь теоретической и прикладной этики социальной памяти.

19.00 – лекция Рубена Аревшатяна «Пустые пространства присутствия»

Деволюция постсоциалистических городских ландшафтов, начавшаяся после распада Советского Союза, оказалась событием трагического масштаба: города разрушались, хозяева покидали свои дома, жизни многих оказывались сломаны – рушилась эпоха, и рушилась привычная топология людей, живших раньше в этих местах. С другой стороны, непрерывное уплотнение городов усугубляло социальное отчуждение, предлагая, казалось бы, не имеющий альтернатив вектор городского развития. Так были образованы своего рода пустоты в коллективной памяти – необъяснимые пустоты в понимании того, каким образом происходит искажение городского ландшафта. Какова дальнейшая жизнь этих “пустых” пространств? Как эти пространства обретают новые смыслы и истории?  Как и какая потребность сможет переформулировать принципы жизни и философию пространства?

На эти вопросы ответит Рубен Аревшатян, куратор, исследователь советской архитектуры.

26 июня

17.00 –  лекция Армена Есаянца «Каскад: от несостоявшегося советского монумента к центру современного искусства»

Каскад, наверное, самая популярная достопримечательность Еревана – кроме архитектурных достоинств комплекса посетители стремятся взглянуть на экспозицию Центра искусств Гафесчян. Каскад прошёл через ряд любопытнейших трансформаций на пути от советского монумента к музею современного искусства и может рассматриваться как иллюстративный случай отношений между центром империи и её периферией. 

Директор выставочного отдела Центра Гафесчян, искусствовед и куратор Армен Есаянц, расскажет об истории комплекса как об одном из немногих масштабных архитектурных сооружений Советской Армении, которое сегодня получило совершенно новый облик и миссию. 

19.00 –  лекция Грача Баядяна «Советское прошлое как место диалога: о необходимости и способах (трудностях) критического осмысления культурного наследия советского периода»

Постколониальная теория появились в последней четверти XX в. как результат общения («диалога») между мыслителями стран, бывших когда-то колониями, и европейских метрополий. На постсоветском пространстве такого диалога никогда не было, и сегодня он невозможен: кажется, что ни российская интеллигенция, ни интеллектуалы бывшей советской периферии не склонны и даже просто не готовы к такому диалогу. 

Но, может быть, где-то всё-таки сохраняется возможность такого диалога? Может быть, его можно найти в обстоятельствах встречи со своим прошлым – с советским прошлым?

О возможных способах критического осмысления культурного наследия советского периода расскажет Грач Баядян, культурный критик и преподаватель Института современного искусства Ереване.


Հունիսի 25-ին և 26-ին տեղի կունենան ՄՈՍՏ-ի դասախոսությունները՝ նվիրված Հայաստանի խորհրդային ժառանգությանը։

Մենք այժմ մի բացառիկ մշակութային իրավիճակում ենք. կենտրոնի բնակիչները հանկարծ հայտնվեցին նախկին կայսրության ծայրամասում՝ դեմ առ դեմ այն մարդկանց հետ, որոնց հետ դեռ մի քանի ամիս առաջ մշակութային երկխոսությունն անհնար էր։ Արտագաղթի ալիքը ամեն ինչի տեղերը խառնեց. նրանք, ովքեր երբեք չէին կարող իրենց պատկերացնել ոչ-ռեզիդենտի սահմանային, անկայուն կարգավիճակում, հիմա գաղթական են դարձել։ Մենք նայում ենք ծուռ հայելուն և փորձում հասկանալ՝ ինչպես է մեր ընդհանուր անցյալն ազդել այսօր ձևավորված իրականության վրա։

Դասախոսությունների այս կարճ շարքում մենք կխոսենք այն մասին, թե ինչ հետքեր է թողել Հայաստանի վրա կայսրության՝ Խորհրդային Միության կազմում եղած ժամանակը, և թե ինչպես են ժամանակակից հայերն իմաստավորում այդ ժառանգությունը։

Լեկտորիումն իրականացվում է CSN Lab-ի և Voskeni Wines գինու գործարանի աջակցությամբ:

հունիսի 25

17.00 – ԿոլեկտիվհիշողությունըՀայաստանում

Ցանկացած երկրում ոգեկոչման խմբային միջոցառումները պատմում են ոչ միայն անցյալի մասին, այլ, ավելի շուտ, ընթացիկ խմբային ինքնության ցուցիչ են, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե որ պատմական իրադարձություններն են ընդգրկվել «խմբային հիշողության ընտրանիում», ինչի շուրջ կա հանրային համաձայնություն և որ դեպքերն են, որ դեռ փորձում են նվաճել հանրային ուշադրության տարածքը։ Ուստի Հայաստանի խորհրդային անցյալի մասին զրույցների շարքը կմեկնարկի նախա/խորհրդային հիշողելու փորձառության քննարկումից, կդիտարկվի դրանց «էթնիկացման» գործընթացն ու ազդեցությունն այսօրվա հայաստանյան հիշողության լանդշաֆտի ձևավորման վրա։Հայաստանյան հիշողության ընթացիկ պրակտիկաների մասին կպատմի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող՝ պ․գ․թ․ Գայանե Շագոյանը։ Զրույցը կվարի ռուս բանաստեղծ, փիլիսոփա, սոցիալական հիշողության տեսական և կիրառական էթիկայի հետազոտող՝ Միխաիլ Նեմցևը։

19.00 – Ներկայության դատարկ տարածություններ

Տարածքային և ճարտարապետական փոխակերպումները, որ տեղի են ունենում վերջին երեք տասնամյակի ընթացքում ամբողջ աշխարհի քաղաքային լանդշաֆտներում, արտացոլում են համաշխարհային նեոլիբերալ համատեքստի տնտեսական, սոցիալական, քաղաքական իրադարձությունների տրամաբանությունը։ Բայց բացի դրանից, նրանք ընդարձակ դաշտ են տալիս՝ խոսելու գոյության փիլիսոփայության մասին, որը պայմանավորված է այդ տարածություններով։ Մոդեռնիզմի ժամանակաշրջանի անկումը յուրատեսակ դատարկություններ է ձևավորել կոլեկտիվ հիշողության մեջ, անբացատրելի դադարկություններ, որոնք թույլ չեն տալիս հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում քաղաքային լանդշաֆտի աղճատումը։  

Մեր այս ժամանակաշրջանը ձևակերպել է կյանքի, աշխատանքի ու ազատ ժամանակի կազմակերպման, բարիքների բաշխման սկզբունքի, գոյակցության, ինչպես և գոյության այլ ասպեկտների նոր հայեցակարգեր։ Այդ գաղափարները սկզբում մարմնավորվել են ճարտարապետական նախագծերում ու կառույցներում, բայց այնուամենայնիվ սկսել են աստիճանաբար կորցնել արդիականությունը՝ դառնալով հարցեր, որոնք վայրկենական պատասխան չեն պահանջում։

Նախորդ դարաշրջանը սարսափելի թերահավատորեն էր վերաբերվում “կայսրության ծայրամասում” առաջընթացի հնարավորությանը։ Դրան հաջորդեց հետսոցիալիստական քաղաքային լանդշաֆտների դէվոլյուցիան, որը ողբերգական մասշտաբների իրադարձություն եղավ. քաղաքները ավիրվում էին, տերերը լքում էին իրենց տները, շատերի կյանքը խորտակվեց։ Կործանվում էր դարաշրջանը, և նրա հետ մեկտեղ կործանվում էր նաև այդ վայրերում նախկինում ապրող մարդկանց սովորական տեղաբանությունը։ Մյուս կողմից, քաղաքների չդադարող խտացումը էլ ավելի էր խորացնում սոցիալական օտարացումը՝ առաջարկելով քաղաքային զարգացման վեկտոր, որը, թվում էր, այլընտրանք չունի։

Ինչպիսի՞ն է այդ “դատարկ” տարածությունների հետագա կյանքը։ Ինչպե՞ս են այդ տարածությունները ձեռք բերում նոր իմաստներ ու պատմություններ։ Ինչպե՞ս են նոր ձևեր ստանում։ Ինչպե՞ս կարող է նոր ճգնաժամը արմատապես վերաիմաստավորել մոռացված, “մեռած”, “դատարկ” տարածության նշանակությունը։ Կարո՞ղ է արդյոք այդ տարածությունը վերականգնել իր կոնցեպտուալ կարևորությունն ու արդիականությունը։ Ինչպե՞ս և ո՞ր պահանջմունքներով կարող են վերաձևակերպվել կյանքի տարածության փիլիսոփայությունն ու կյանքի սկզբունքները։

Այս բոլոր հարցերին կպատասխանի համադրող և սովետական ճարտարապետության հետազոտող Ռուբեն Արևշատյանը։

հունիսի 26

17.00 –  Կասկադ. չկայացածխորհրդայինմոնումենտիցմինչևժամանակակիցարվեստիկենտրոն

Կասկադը Երևանի թերևս ամենահայտնի տեսարժան վայրն է. բացի համալիրի ճարտարապետական արժանիքներից, այցելուները գալիս են այստեղ տեսնելու նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցատրությունները։ Կասկադն անցել է մի շարք հետաքրքրաշարժ փոխակերպումների միջով՝ խորհրդային մոնումենտից վերածվելով ժամանակակից արվեստի թանգարանի, և այն կարելի է համարել կայսրության կենտրոնի ու ծայրամասի հարաբերությունների հատկանշական օրինակ։

Գաֆէսճեան կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը կպատմի համալիրի պատմությունը՝ դիտարկելով այն որպես Խորհրդային Հայաստանի այն քիչ մեծամասշտաբ ճարտարապետական կառույցներից մեկը, որն այսօր լրիվ նոր կերպարանք և առաքելություն է ստացել։

19.00 – Խորհրդայինանցյալըորպեսերկխոսությանտեղխորհրդայինշրջանիմշակութայինժառանգությանքննադատականիմաստավորմանանհրաժեշտությանևդժվարություններիմասին

Հետգաղութային տեսությունն ի հայտ եկավ 20-րդ դարի վերջին տասնամյակներին որպես նախկին գաղութների և եվրոպական տերությունների մտավորականների միջև երկխոսության արդյունք, երբեմն՝ բառացի իմաստով․ Ժան֊Պոլ Սարտրը առաջաբաններ էր գրում Ֆրանց Ֆանոնի գրքերի համար։ Հետխորհրդային տարածքում նման երկխոսություն չի եղել և այսօր էլ այն անհնար է․ թվում է՝ ոչ ռուսական ինտելիգենցիան, ոչ էլ նախկին խորհրդային ծայրամասերի մտավորականները հակված չեն և նույնիսկ պատրաստ չեն նման երկխոսության։

Իսկ գուցե ինչ֊որ տեղ պահպանվո՞ւմ է նման երկխոսության հնարավորություն, գուցե այն կարելի է գտնել սեփական անցյալի՝ խորհրդային անցյալի հետ հանդիպման հանգամանքներում։

Խորհրդային շրջանի մշակութային ժառանգության քննադատական իմաստավորման հնարավոր եղանակների մասին կպատմի մշակութային քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի դասախոս Հրաչ Բայադյանը։

a

Magazine made for you.

Featured:

No posts were found for provided query parameters.

Elsewhere: